26609 դիտում
21:44 13-06-2023
Ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալները հավաստի էին. կողոպուտի ժամանակ հնչել է կրակոց. դեպքի վայր է ժամանել կենտրոնականի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 13-ին, կողոպուտի փորձ և կրակոց է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել կողոպուտի փորձ, որի ժամանակ հնչել է կրակոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվան Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր: Այդ ժամին նշված խաչմերուկում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Երևանի բնակիչ 53-ամյա Լիանա Ա.-ի ձեռքի պայուսակը, ապա դիմել փախուստի:
Այդ ժամանակ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն իր Toyota մակնիշի ավտոմեքենայով է եղել, երբ նկատել է, թե ինչպես է ճիվաղը միայնակ կնոջից պայուսակը հափշտակում և կանխել է կողոպուտը, ապա հանցանք կատարած անձին հետապնդելու ընթացքում, վերջինիս փախուստը կանխելու նպատակով, իր անվամբ հաշվառված գազային ատրճանակով մեկ անգամ օդ է կրակում:
Կենտրոնի ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են գազային ատրճանակից կրակված 1 պարկուճ և հայտնաբերում են նաև Կարեն Հ.-ին, ում հրավիրում են Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ. հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+