211652_close_icon
views-count58605 դիտում article-date 09:55 26-08-2016

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 64-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան 9-րդ փողոցի բնակիչ, 64-ամյա Ռաշիդ Բարսեղյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 34 DU 485 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանաչապատ հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Բարսեղյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 65-ամյա Պավլե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիլանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանվել Տոնոյանի գլխավորությամբ։ Վիրավորին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ոստիկաններն ու Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մելքումյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր