211652_close_icon
views-count48414 դիտում article-date 11:15 27-07-2016

Դատարանը կալանավորեց Ճամբարակում ամերիկյան մարտաֆիլմ հիշեցնող 20 մլն արժողության ոսկյա և ադամանդե զարդեր հափշտակած 22-ամյա և 23-ամյա երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հուլիսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանի և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանի նկատմամբ, ովքեր կասկածվում են դանակի սպառնալիքով Ճամբարակ քաղաքում 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդեր հափշտակելու մեջ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բռնություն գործադրելով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակի դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Աբրահամյանն ու Ա. Աբրահամյանը վերցվել են երկամսյա կալանքի: Նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/26/91383/]ներկայացրել [/url]էր բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2 երիտասարդների կողմից տեղի ունեցած ավազակային հարձակման մասին: Խանութում տեղադրված տեսախցիկն արձանագրել էր, թե ովքեր և ինչ պայմաններում էին խանութից հափշտակում 20 մլն արժողության ոսկյա զարդերը: Ինչպես ավելի վաղ Ճամբարակից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91180/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր