66784 դիտում
09:00 01-12-2023
Դատարանը կալանավորեց Վանաձորում ինքնաձիգի գործադրմամբ, մարտաֆիլմ հիշեցնող, ոստիկանների կողմից տաք հետքերով վնասազերծված կասկածյալին. նա 20-ից ավելի կրակոցներ էր արձակել զոհի ավտոմեքենայի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գևորգյանը, Տիգրան Թադևոսյանն ու Հայարփի Սահակյանը միջնորդություններ են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տարոն Թադևոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է միջնորդությունը և Կ. Փիլոյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի գործադրմամբ Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու մեջ և նրան ու հանցագործության գործիք ինքնաձիգը տաք հետքերով հայտնաբերել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը: Ժամանել էին նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի եւ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Մկրտիչ Հակոբյանը, պարեկներ Հայկ Սարգսյանն ու Մկրտիչ Հակոբյանը: Ժամանել էին նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանն ու փորձագետ Վահրամ Պողոսյանը։
Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել էին Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր: Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել էր դի:
Ահազանգով ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Տիգրան Թադևոսյանի, Արմեն Գևորգյանի, Հայարփի Սահակյանի եւ Գագիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաեւ Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները պարզել էին, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:
Ա. Զաքարյանի, Ա. Աղումյանի, Ա. Բեժանյանի գլխավորությամբ, սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել էին հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել էին կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել էին նրա բնակության վայր․ ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին: Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանն է: Նրան բաժին տեղափոխելուց հետո արդեն պետք է որոնողական աշխատանքներ կատարվեին հանցագործոթյան գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմատը մի քանի կմ հեռավորության վրա շպրտել էր չոլերում։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Տարոնի բաժնի եւ ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները սկսել էին այդ ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ կատարել ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Տեւական ժամանակ անց հաջողվել էր հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի տակ:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել էր Քննչական կոմիտե:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 430+
430+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)