Գիշերը խաղաղ է եղել Խորենացի փողոցում. Ոստիկանության շենքի գրոհից անցել է մեկ օր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, զինված խմբի անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։
Գիշերը խաղաղ է եղել ոստիկանական ուժերը հսկում են տարածքը, իսկ զրահատեխնիկան գտնվում է տեղում, իրավապահները որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։
Գիշերը զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։ Այս պահին նրանց մոտ են գտնվում 6 ոստիկան, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի