211652_close_icon
views-count98968 դիտում article-date 16:05 16-07-2016

Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջը կասկածելով անհավատարմության մեջ` ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների տներից մեկն, որտեղ նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` քննիչ Լևոն Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 51-ամյա Ա. Հ.-ն էր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ ամուսինը կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ, ինչի համար էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին: Քննչական բաժինը այս տեղեկությունը նույնպես պարզում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր