211652_close_icon

Երևանում հերթական անգամ ոտնձգություն է իրականցվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների ու շտապօգնության վարորդների նկատմամբ. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count61492 դիտում article-date 12:53 30-05-2025
Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանում հերթական անգամ ոտնձգություն է իրականցվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ: 

Ժամը 11:50-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 08 բրիգադի կողմից մի քանի բուժաշխատող: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել մարմնական վանսվածքներով և նրանք ծեծի են ենթարկվել Պարոնյան փողոցում՝ «Քաղցրավենիքի աշխարհ» խանութի մոտ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Զոհրաբ Պետրոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի մոտոպարեկներ Արմեն Ստեփանյանն ու Ռոբերտ Ղազարյանը: 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության վարորդ 33-ամյա Լևոն Գևորգյանը, բժիշկներ 30-ամյա Վարդան Վարդանյանը, 25-ամյա Հարություն Մկրտչյանը և վարորդ 36-ամյա Արմեն Մարտիրոսյանը: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դեպքի հանգամանքները:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր