Կոտայքի մարզում պարեկային ծառայողները վերադառնում են հին ու արատավոր աշխատաոճին. վթարների աճը չի նվազում, դեպքի վայր էլ բարեհաճում են ուշացումով. ապացույցը այսօր «Mustang»-ի և «Mercedes»-ի վթարի դեպքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում, բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ «Mustang»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները վթարի վայր են ժամանել 2 ժամ անց, երբ արդեն վթարի վայրից վթարված ավտոմեքենաների տերերը վթարված ավտոմեքենաները հանել էին, մինչդեռ պարեկային ծառայողները պետք է րոպե առաջ ժամանեն դեպքի վայր, պարզեն վարորդների ինքնությունը, արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, վարորդներին ենթարկեն սթափության փորձաքննության և կատարեն վթարի ձևակերպում։
Մինչդեռ Կոտայքի գումարտակում հին ավանդություն են վերադառնում. սկսում է տիրել «բարդակ» ու բարձիթողի վիճակ, ինչը պարարտ հող է ճանապարհատրանսպորտային պատահարների աճի համար։
Այն, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում ճանապարհատրանսպորտային պատահարները սնկի նման աճում են, դա պետք է մտահոգի ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին և իր անմիջական հսկողության տակ վերցնի Կոտայքի մարզում Պարեկային ծառայության աշխատանքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։