77382 դիտում
13:16 13-07-2016
Արտակարգ դեպք Ջրվեժ գյուղում. 35-ամյա երիտասարդը տան անդամների ու հարևանների ներկայությամբ ինքնասպան է եղել
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 11-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ժամը 23:40-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 12 փողոցի 32 տանը մահացած երիտասարդ տղա կա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 35-ամյա Արսեն Այվազյանի դին՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ ողորկափող հրացան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը Ա. Այվազյանը եկել է տուն, և կինը հանդիմանել է, թե ինչն է պատճառը, որ նա մի քանի օր չի եկել տուն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու կնոջ միջև, իսկ հետո նա ցանկացել է մոտենալ երեխային, երեխան չի մոտեցել, և նա վերցրել է ողորկափող հրացանը, կրակոցներ արձակել, ինչից հետո հարևանները մոտեցել և խնդրել են, որպեսզի կրակոցներ չարձակի, սակայն նա ասել է. որ՝ ես վերջ եմ տալու իմ կյանքին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
18422 դիտում
17:37 19-11-2014
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը տատիկի տան տանիքում ինքնասպան է եղել
83659 դիտում
22:02 13-02-2021
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)