211652_close_icon
views-count22382 դիտում article-date 23:00 12-07-2016

Երևանում 37-ամյա վարորդը 15 թաղամասում` Չաուշի արձանի մոտ, Opel-ով վրաերթի է ենթարկել հայր ու որդու

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Տիգրան Կոտանջյանը իր վարած Opel մակնիշի 34 QC 994 համարանիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցից դեպի Գևորգ Չաուշի արձան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտներ` 22-ամյա Թաթուլ Թադևոսյանին և 50-ամյա Արշավիր Թադևոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Արսեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր