211652_close_icon
views-count14762 դիտում article-date 12:54 29-06-2016

Հերթական մանկապիղծը 2 անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կիսակառույց շինություններից մեկում

Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով 14 տարին չլրացած մանկահասակներ` 5-ամյա Ա-ի և 9-ամյա Ա-ի անօգնական վիճակը, նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, այդ թվում` համասեռական բռնի գործողություններ: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող կիսակառույց շինություններից մեկում, տարբեր օրերի: Այսինքն, Տիգրան Կարապետի Գասպարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր