211652_close_icon
views-count3422 դիտում article-date 21:38 25-06-2015

Կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել: Ալիկ Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հագուրդ է տվել իր սեռական կրքերին` անչափահասի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Ալիկ Հ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր