95211 դիտում
10:39 19-06-2016
Արտակարգ դեպք նախկին ոստիկանապետին պատկանող ռեստորանային համալիրում․ զենքի սպառնալիքով տեղի է ունեցել ծեծկռտուք և հայր ու որդու առևանգում
Այսօր՝ հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանևան գյուղի «Վանևան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունենում, իսկ կատարողը զինված է ատրճանակով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը, այնուհետև ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։
Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության է հասել նրա որդին՝ 24-ամյա Գոռ Ավետիսյանը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել է նրանց։
Գ․Շամշյանի տեղեկություններով ռեստորանում՝ խուլիգանություն, անձի առևանգում, հայր և որրդուն ծեծի ենթարկելու կասկածանքով որոնվում է Վարդենիս քաղաքի Արզումյան փողոցի բնակիչ, սակայն Երևանում բնակվող 30-ամյա Ռոմիկ Մինասյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վանևանի գյուղապետի փեսան է։
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ռեստորանը պատկանում է Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին, Վանևանի գյուղապետն էլ՝ նրա հետ փայատեր է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր․ օր․-ի մի քանի հոդվածներով՝ ադ թվում անձի առևանգում, խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկրում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կասկածյալ Ռ․Մինասյանին հայտանբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: