211652_close_icon
views-count51233 դիտում article-date 14:10 22-06-2016

Նոր մանրամասներ` Վարդենիսում նախկին ոստիկանապետին պատկանող ռեստորանում տեղի ունեցած առևանգումից. մինչ այդ եղել է զենքի սպառնալիքով բռնաբարության փորձ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում անձի առևանգման փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Վարդենիս քաղաքի Արզոյան փողոցի 206 տան բնակիչ, 30-ամյա Ռոմիկ Գուրգենի Մինասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս հունիսի 19-ին, կեսգիշերին իր ընկերների հետ` թվով 20 հոգի, այցելել է Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղ և տեղի «Վանևան » ռեստորանում ցուցաբերել լկտի պահվածք, որից հետո զենքի սպառնալիքի տակ առևանգել է ռեստորանի մենեջեր, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրայր Ավետիսյանին, իսկ Ռ. Մինասյանի ըկերները ծեծի են ենթարկել Հ. Ավետիսյանի որդուն` 25-ամյա Գոռ Ավետիսյանին, որի ժամանակ մասնակիցներից մեկը զենքը պահել է Գ. Ավետիսյանի գլխին և Ռ. Մինասյանի հետ Գ. Ավետիսյանին բռնությամբ, իր կամքին հակառակ, զենքի սպառնալիքով ստիպողաբար նստեցրել են իրենց ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` ժամը 03:10-ի սահմաններում առևանգած անձինք Գ. Ավետիսյանին Ծովակ գյուղի վարչական տարածքում իջեցրել են ավտոմեքենայից և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ռ. Մինասյանը մինչև հայր և որդուն առևանգելն ու ընկերների հետ ծեծի ենթարկելը բռնություն է կիրառել նույն ռեստորանի մատուցողուհի, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Առաքելյանի նկատմամբ: Զենքի սպառնալիքի տակ Ս. Աառաքելյանին ստիպողաբար, իր կամքին հակառակ, ռեստորանի սենյակներից մեկում փակել է և փորձել բռնաբարել նրան: Սակայն Ռ. Մինասյանը միայն հասցրել է հանել հագուստի մի մասը, բարեբախտաբար, ռեստորանում գտնվող մարդիկ կարողացել են օգնության հասնել մատուցողուհուն, ինչի շնորհիվ էլ Ռ. Մինասյանը չի կարողացել հասնել իր նպատակին: Գ. Շամշյանի տեղեկություններով` քննչական բաժինը այսօր միջնորդությամբ դիմելու է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ռ. Մինասյանի նկատմամբ հայտարարվի հետախուզում և խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների մյուս անձանց ինքնությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/19/88321/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանևան գյուղի «Վանևան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունեցել, իսկ կատարողը զինված է ատրճանակով։ Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա էր արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը, այնուհետև ծեծի էր ենթարկել ռեստորանի աշխատակից, 51-ամյա Հրայր Ավետիսյանին։ Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության էր հասել նրա որդին՝ 24-ամյա Գոռ Ավետիսյանը, ով նույնպես ծեծի էր ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել էր նրանց։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր