211652_close_icon
views-count29321 դիտում article-date 13:32 14-06-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Շիրակի մարզ. նրան դիմավորեցին ՏԿ նախարարը, Շիրակի մարզպետն ու մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով ժամանեց Շիրակի մարզ: Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետին Շիրակի մարզում դիմավորեցին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարչապետ Հ. Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացնելու Շիրակի մարզպետարանում այնուհետև այցելելու է Գյումրու արվեստի բուհեր, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, այնուհետև Ախուրյան համայնքում կառուցվող շենքերի շինհրապարակ, պետական բյուջեի հաշվին հիմնանորոգվող, Գյումրիում գտնվող Մերկուրովի տուն-թանգարան, այնուհետև վարչապետը լինելու է Ախուրյանի ջրամաբարում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 411+
411+

Նմանատիպ նյութեր