211652_close_icon
views-count51614 դիտում article-date 14:22 22-05-2016

Ինչի՞ համար էր Ծաղկաձոր ժամանել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ովքե՞ր դիմավորեցին վարչապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20-22-ը Ծաղկաձորում անցկացվեց «LEVEL ՍP» միջազգային ուսանողական գիտաժողով, որին մասնակցում են աշխարհի 7 երկրների շուրջ 15 համալսարանների 100 ուսանողներ: Ինչպես գիտաժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիտաժողովի խորագիրն էր «Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ»: Աշխատանքային 3 օրերի ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկուցումներով և մրցութային 3 բաժանմունքնեոըմ ներկայացրել են միջազգային տնտեսական հարաբերությունների ազգային մրցունակության բարձրացման և հարակից հարցերին վերաբերող հարցեր: Միջազգային գիտաժողովի շրջանակներում անցկացվել են նաև տարբեր բանախոսություններ և սեմինարներ: Կազմակերպվել են ինտերակտիվ քննարկումներ, բանավեճեր և պրակտիկ խաղ-վարժություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 22-ին, գիտաժողովին մասնակցելու համար Ծաղկաձոր էր ժամանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հանդես եկավ ելույթով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ, իսկ յուրաքանչյուր բաժանմունքում լավագույն զեկուցումներ ունեցողները պարգևատրվելու են մրցանակներով և թանկարժեք նվերներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 369+
369+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր