211652_close_icon
views-count92641 դիտում article-date 07:09 14-06-2016

Երևանում ոստիկանական հետապնդումն ավարտվել է վթարով, ոստիկանական Hyundai-ն կողաշրջվել է կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարին Երևանի բնակիչ, 28-ամյա Սամվել Աբազյանը իր վարած Hyundai մակնիշի 454 II 02 ծառայողական ավտոմեքենայով բախվել է Սարի Թաղ 2-րդ շարքի 60 տան ցանկապատին, իսկ հետո` հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Աբազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Կարեն Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Hyundai-ը, որը հաշվառված է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հաշվեկշռում, կասկածելի ավտոմեքենայի է հետապնդելիս եղել, ինչն էլ եղել է վթարի պատճառ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Աբազյանն ու վիրավոր Կ. Զաքարյանը ծառայում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում: [color=#EF2929] Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր