140802 դիտում
09:26 05-06-2016
Կրակոցներ Էջմիածնի նախկին պլաստմասայի գործարանի տարածքում. 42-ամյա ըմբշամարտիկը 5 կրակոցից մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 5-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:35-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խուբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժի քննիչները` քննչական բաժնի պետ Կարեն Խաչատյանի գլխավորությամբ:
Ոստիկաններոն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանն էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով` նա մահացել է հրազենի 5 կրակոցից:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որի աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գոերծերով ավագ քննիչ Արմեն Ումուրշատյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով` սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիծաին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը:
[color=#CC0000]
Էջմիածնեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին»: [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14955 դիտում
22:08 29-11-2018
Հայկական սպորտի պատիվը բարձր պահող ըմբշամարտիկը միանում է Ռոման Մուրադյանին սատարողների բանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ