Հայկական սպորտի պատիվը բարձր պահող ըմբշամարտիկը միանում է Ռոման Մուրադյանին սատարողների բանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռոման Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Աշխարհի տարբեր քաղաքներից իմ սպորտային ընկերներից սատարող վիդեոուղերձներ եմ ստանում: Այս անգամ «ողջույն»-ը իմ ընկեր, ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Դավիթ Սաֆարյանից էր։ Դավիթ ջան, քո խոսքերը, քո վերաբերմունքն ինձ ուժ են տալիս, մոտիվացնո՜ւմ են։ Շնորհակալ եմ շատ: