211652_close_icon
views-count5225 դիտում article-date 22:46 30-05-2016

Հայաստան-Գվատեմալա խաղում մի քանի ռեկորդ է սահմանվել

Հայաստան-Գվատեմալա խաղում, որն ավարտեց Հայաստանի հավաքականի [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/29/86527/]հաղթանակով[/url]` 7։1 հաշվով, գրանցվեց միանգամից մի քանի նոր ռեկորդ հայկական ֆուտբոլի համար։ Նախ, Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում` Իռլանդիայի դեմ մրցավեճում։ Ռեկորդներից զատ եղան նաև հետաքրքիր այլ իրադարձություններ։ հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։

Նմանատիպ նյութեր