211652_close_icon
views-count89208 դիտում article-date 10:20 27-05-2016

Կոտայքի մարզում ավտովթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակցող երեխաները. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Բալայանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Տիրով Հայրապետյանը և 17-ամյա Միշա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները սովորում են Զովք գյուղի միջնակարգ դպրոցում. Տ. Բալայանը՝ 11-րդ դասարանում, իսկ Տ. Հայրապետյանն ու Մ. Բարսեղյանը՝ 12-րդ դասարանում, իսկ մեքենան պատկանել է Տ. Բալայանի պապիկի,ն և նրանք մասնակցելիս են եղել դպրոցի «Վերջին զանգ»-ի արարողությանը: Ավտոմեքենան Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, ինչպես նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի բաժնի քննիչները հայտնաբերել են ոչ վթարի վայրում, քանի որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենան հեռացրել էին դեպքի վայրից և փորձել էին թաքցնել ինչ-որ մեկի տանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր