211652_close_icon
views-count15706 դիտում article-date 14:26 26-07-2014

Դիվերսիայի ժամանակ զոհված Խաչատուրից բացի, երկու 19-ամյա զինծառայողներ են վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր` հուլիս 26-ին, հակառակորդի դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելու ժամանակ սպանված 20-ամյա Խաչատուր Լևոնի Բադասյանից բացի, երկու 19-ամյա զինծառայողներ վիրավորվել են: [b]SHAMSHYAN.com[/b]-ին հաջողվեց պարզել, որ վիրավորներից մեկը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ Բենիկ Օհանջանյանն է, ում կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում, իսկ մյուս զինծառայողը Մեղրիի Ագարակ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանն է, ում վիճակը շատ ծանր է: [b]SHAMSHYAN.com[/b]-ը նրանց շուտափույթ ապաքինում է մաղթում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը, ով ընտանիքի միակ տղաներ էր, ապրում էին սոցիալապես անապահով պայմաններում, անգամ տուն չունեն եւ հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել:

Նմանատիպ նյութեր