211652_close_icon
views-count34193 դիտում article-date 14:28 06-05-2016

analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը տեղափոխվեց դատարան, քննարկվում է նրան կալանքի ենթարկելու հարցը

Քիչ առաջ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է շորթում կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը սկսելու է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր