48292 դիտում
16:02 11-04-2016
Ադրբեջանցի սպանվածների թիվը 2.5 հազար է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե իրենց միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսինքն` ռազմավարական տարածքների նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո անպայման դա կօգտագործեն մեր դեմ: Ավելին` ցեղասպանություն կփորձեն իրականացնել»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարարել է, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք մեկ օրգանական ամբողջություն են կազմում: Սա այդ հարցի առնչութհամբ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն էր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տարածել էր իբրև թե իրենց կողմից Վարանդայում և Ջրականում արված լուսանկարներ: Դավիթ Բաբայանն այս առնչությամբ նկատեց, որ ֆոտոմոնտաժը ադրբեջանցիների սիրելի գործիքն է:
Ի դեպ, հայ օգտատերերը, ծաղրելով ադրբեջանական այս անպարկեշտ քայլը, նույնկերպ ֆոտոշոփ ծրագրով` տեղադրել էին նրանց նկարները Երևանի կենդանաբանական այգու ճաղերի վրա:
Նմանատիպ նյութեր
7040 դիտում
16:21 15-03-2017
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ՝ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն. Դավիթ Բաբայան
5923 դիտում
16:48 02-02-2015
Պարզվել է Ս. Պետերբուրգի սրճարանում սպանվածների ինքնությունը. երկուսն էլ ադրբեջանցիներ էին
Այս բաժնից
388 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
526 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
421 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը