Հանրությանը հայտնի «Թու-թու-թու լավա»-ի տան գողերից կասկածյալներից մեկը մի քանի անգամ օգնություն է խնդրել բլոգերից, ով չի մերժել. ստացվում է՝ «սոված ում աչքը կհանես, ինձ հաց տվողի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.Օր-ի 254 հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով) հատկանիշներով։
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 21-ին անհայտ անձի կամ անձանց կողմից Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ Էրիկ Շահբազյանի՝ հանրությանը «Թու-թու-թու լավա» անվամբ հայտնի բլոգերի տանից կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գողությունը կատարել են 2 հոգի, ովքեր տուն են մտել ոչ թե գլխավոր մուտքից, այլ անցել են պատի վրայով, մտել հողամաս և բակի հատվածից բացել տան դուռն ու մտել ներս։
Ստահակներն ամբողջ տունը տակնուվրա են արել, չհրկիզվող պահարանը կտրել են հատուկ էլեկտրական (բալգարկա) գործիքով և այնտեղից տարել մոտ 5 մլն դրամ և ոսկյա զարդեր ու թանկարժեք իրեր։
Ճիվաղները սակայն տունը տակնուվրա անելուց հետո իրենց ցանկացած այլ ոսկյա իրեր չեն հայտնաբերել, քանի որ այն մեկ այլ տեղ է եղել, որի տեղը բարեբախտաբար չեն իմացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն անող կասկածյալներից մեկին ժամանակին Է. Շահբազյանը, նույն ինքը «Թու-թու-թու լավա»-ն, մի քանի անգամ օգնության ձեռք է մեկնել՝ իհարկե չճանաչելով ապերախտին։ Երբ այցելել է «Թու-թու-թու լավա»-ի տուն, սկսել «կոկորդիլոսի արցունքներ» թափել, թե սոցիալական վատ պայմաններում եմ գտնվում, ինչից հետո «Թու-թու-թու լավա»-ն ոչ մի կասկած չունենալով, որ մեր օրերի նեռն իր տուն է այցելել այլ նպատակով, ֆինանսական օգնություն է ցուցաբերել ստահակին, ով ըստ օպերատիվ տեղեկությունների եկել էր Է. Շահբազյանի տուն այսպես ասած «ուստանովկա» անելու նպատակով։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, բայց ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն հիմնավոր կասկածներ ենթադրյալ կասկածյալների ինքնության վերաբերյալ, որոնց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։
Պարզվում է նաև, թե ինչ չափի վնաս է պատճառվել Է. Շահբազյանին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել էին հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն էր տեղի ունեցել։
Ժամանել էին Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Հարություն Թագվորյանը ու պարեկ Լիլիթ Գրիգորյանը։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ֆոտոլագրողը հայտնել էր, որ թալանել էին 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում էր հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին և նա Հանրապետությունից բացակայում էր, իսկ գողը կամ գողերը տուն մտել էին բակի կողմից, տակնուվրա էին արել ամբողջ տունը, հատուկ գործիքով կոտրել ու բացել էին չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել էին։
Տանը կային նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չէին կարողացել անել, քանի որ ստահակը կամ ստահակները տուն էին մտել բակի կողմից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։