211652_close_icon
views-count37976 դիտում article-date 09:48 06-04-2016

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Lexus-ը հայտնվել է ձորում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Lexus մակնիշի 77 CC 071 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդըը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մի քանի օր առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: *** 11:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը ՌԴ քաղաքացի, 34-ամյա Լևոն Շահնազարյանն էր: Փաստի աթռիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր