211652_close_icon
views-count51298 դիտում article-date 10:08 01-04-2016

Խոշոր ավտովթար Փարաքարի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը, վերջինն էլ տապալել է բետոնե արգալապատնեշն ու ճաղավանդակը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանյան խճուղում բախվել են Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 65-ամյա Նորիկ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 27 ՏՕ 935 համարանիշի և Ford Transit մակնիշի 805 ՕP 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց: Բախման հետևանքով Ford-ն էլ հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին ու ճաղավանդակին, իսկ հետո հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Ford-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր