211652_close_icon
views-count109513 դիտում article-date 22:36 17-03-2016

Դաժան, ողբերգական ու առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. 4 ժամ առաջ Ռուսաստանից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Աշտարակի ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 21 ջոկատը` ջոկատի հրամանատար Հարություն Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Բազմաբերդ գյուղի բնակիչ, 40–ամյա Ահարոն Մկրտչյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները, քննիչներն ու փրկարարները սպասում են դատաբժշկին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և 4 ժամ առաջ է ժամանել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից եկել էին «Նավոյի» ռեստորանային համալիր` նշելու նրա վերադարձը հայրենիք: Ընկերները հաց ուտելիս են եղել և նրանցից մեկը նկատել է, որ Ահարոնը դուրս է եկել ռեստորանից և անդունդի եզրից, ըստ ընկերների պատմածի` անզգուշաբար վայր է ընկել մոտ 50 մետր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով տեղի ունեցածի առեղծվածային բնույթը` դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը: Փաստի առթիվ ավագ քննիչ Արթուր Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փրկարարները պատգարակով մոտ 600 մետր ձորից մեծ դժվարությամբ` հիմնականում անցնելով ապառաժ քարերի վրայով, դին տեղափոխեցին և հանձնեցին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի շտապօգնության բրիգադին: Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ անչափահաս տղա երեխա: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր