36610 դիտում
19:55 03-01-2019
Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակի նորակառույց կամրջի տակ հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 16:15-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի ահազանգ է ստացվել, որ Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր:
Փաստի առթիվ քննիչ Կ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Քննչական բաժինը աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ՝ դժբախտ պատահար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: