211652_close_icon
views-count33536 դիտում article-date 11:46 15-03-2016

Լարված իրավիճակ Արարատի մարզում. մեծ թվով գյուղացիներ կրկին փակել են գլխավոր մայրուղին, երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Քաղցրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված՝ փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Այս պահին նշված վայր են ժամանել Արտաշատի փոխքաղաքապետն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ ասելով, որ Երևանից արդեն նշված վայր է ժամանում ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, սակայն գյուղացիներն ասում են, որ պետք է ժամանի նաև մթերման պատասխանատուն, ով 4 ամսից ավելի է, իրենց խաբում է, թե՝ «գումարը էսօր-էգուց կտանք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր