Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Սիսակյան փողոցի շենքի առաջին հարկի բնակարանների մի մասի հատակը և միջանցքը շարունակվում են քանդվել, իսկ պատերին արդեն խորը ճեղքեր են առաջացել․ բնակիչների հույսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի Սիսակյան փողոցի 20 շենքում արտակարգ իրավիճակ է տիրում և իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վտանգավոր։ Շենքի հետևի մուտքի առաջին հարկի ընդհանուր միջանցքով բնակարանների հատակը սկսել է փլուզվել, իսկ պատերին արդեն խորը ճեղքեր են առաջացել։ Բնակիչները պատմում են, որ ամեն օր վախով են քնում ու արթնանում՝ չգիտենալով՝ հաջորդ պահին պատերը կդիմանան, թե ոչ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին․
«Տունն արդեն չի կարելի անվտանգ համարել, մենք մեզ անօգնական ենք զգում։ Մեր ընտանիքներում անչափահաս երեխաներ են մեծանում, որոնք ամեն օր վտանգի մեջ են։ Տները խոնավ են, պայմանները՝ անբարենպաստ ու կյանքի, առողջության համար խիստ վտանգավոր։ Մենք ապրում ենք անընդհատ լարվածության մեջ, որովհետև չգիտենք՝ գիշերը կկարողանա՞նք արթնանալ անվտանգ, թե՞ պատերը մեր գլխին կփլվեն։ Չգիտենք էլ ում դիմենք, որ հարցը լուծվի, մինչև ողբերգություն չլինի։ Հասցրել ենք դիմենք թե Մալաթիայի թաղապետարան, թե Երևանի քաղաքապետարան, սակայն միևնույնն է երկուսն էլ գտնում են, որ մենք պետք է նորոգենք։ Այժմ հույսով դիմում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վստահ ենք, որ եթե նա իմանա, որ այսպիսի պայմաններում ենք ապրում, համապատասխան կառույցներին հանձնարարական կտա ու այս հարցը վերջնակապանես կլուծվի»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։