211652_close_icon
views-count54795 դիտում article-date 18:36 29-02-2016

Երևանի ՃՈ աշխատակիցները 31-ամյա վարորդի՝ կեղծ համարանիշներով Mercedes-ի բեռնախցիկում հայտնաբերել են «Սայգա ՄԿ 01» տեսակի հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի A056 PA 777 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մերուժան Հեքիմյանն ու Ռոբերտ Գրիգորյանը Զաքյան- Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են նշված Mercedes-ը, որի ընթացքում էլ պարզվել է, որ համարանիշները կեղծ են: Տեղում տեղեկությունը փոխանցել են Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին, վերջինս էլ կարգադրել է ավտոմեքենան տեղափոխել «գաի պլաշչադկա»: Արդեն տեղում ընթերակաների ներկայությամբ ՃՈ աշխատակիցները զննության են ենթարկում ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվում է «Սայգա ՄԿ 01» տեսակի որսորդական հրազեն (ավտոմատ), ինչպես նաև նշված Mercedes-ի վրա հաշվառված օրինական՝ 88 AP 885 համարանիշները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ համարանիշներ մեքենայի վրա տեղադրելու համար վարորդը, ով Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 17 շենքի բնակիչ, 31-ամյա Արարատ Առաքելյանն է, ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 200 հազար դրամի չափով: Վերջինս ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ զենքն օրինական է և ինքն իրավունք ունի այն բեռնախցիկում թողնելու: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ինչպես նաև պարզվում է զենքի օրինականության հարցը: Մասնագետները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշում էին, որ եթե զենքն օրինական է, ապա զենքի տերը պետք է պահպանի զենքի մասին կանոնները և նա իրավունք չունի այդ վիճակում զենքը պահել բեռնախցիկում. այն պետք է լինի հատոկ պատյանի մեջ, իսկ տանը՝ հատուկ չհրկիզվող պահարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր