21313 դիտում
16:25 08-01-2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են 28-ամյա վարորդի Mercedes CLS 500-ն ու 28-ամյա վարորդի ռուսական համարանիշներով BMW X5-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են 28-ամյա Հենրիկ Խաչատրյանի վարած Mercedes CLՏ 550 մակնիշի և 28-ամյա Սերգեյ Սեդոյանի վարած ռուսական համարանիշներով BMW X5 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում նշում էին, որ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարակի 1-ի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արայիկ Գևորգյանն ու պարեկ Արմինե Վարդանյանը։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է նաև դեպքի վայրում հայտնած այն տեղեկությունը, թե արդյո՞ք վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+