211652_close_icon
views-count16453 դիտում article-date 12:00 27-02-2016

Երևանում թերապիայի բաժնի ավագ բուժքույրը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:20-ի սահմաններում Բելինսկի փողոցի թիվ 33 տան դիմաց Երևանի բնակիչ, 39-ամյա Անժելա Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 21 TD 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա Մարիամ Նալբանդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ ճահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես թերապիայի բաժնի ավագ բուժքույր, կոչումով կրտսեր սերժանտ է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր