211652_close_icon
views-count5471 դիտում article-date 21:43 17-02-2016

Մինչ ՀՀ-ում դրական շեշտադրումներով գնահատում են «Բաց երկնքի քաղաքականությունը»` Վրաստանից Եվրոպա կթռչեն 40 եվրոյով

Միջազգային և վրացական լրահոսն այսօր հաղորդեց, որ Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերին Վրաստանի Քութայիսիից դեպի Եվրոպա 7 նոր ուղղություններով` չվերթներ դեպի Բեռլին, Մյունխեն, Միլան, Դոթմունդ, Լարնակա և Սոֆիա կիրականացնի միջինը `40 եվրոյով: Իսկ չվերթների արժեքը սկսվում է 24,99 եվրոից:   Նույն օրը, Հայաստանում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վարչապետ Հովիկ Աբարհամյանին ներկայացնելով նախարարության աշխատանքները, նշել է որ «Բաց երկնքի» քաղաքականության մշակումից և ընդունումից հետո հայկական շուկա մուտք են գործել ինչպես նոր ավիաընկերություններ, այնպես էլ վերադարձել են նախկինում շուկայում խաղացողները` . Qatar Airways, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, LOT: Տեղեկացվել էր, որ 2015թ. թռիչքների հաճախականությունը 2013թ. համեմատ աճել է 3%-ով, իսկ ուղևորահոսքը` 11%-ով: Արձանագրվել է, որ դեկտեմբերի վերջի դրությամբ, դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը կազմել է 21: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով Հայաստանի թվային ցուցանիշներին և Վրաստանի իրական արդյունքներին, նախ` նշեց, որ տարբերությունը միայն թռիչքների մեջ չէ, այլ նաև ապրանքների «կտրվածքով», ըստ որում` նույնատիպ: «Գների էական տարբերություն կա երկու երկրների միջև, վառելանյութի, բենզինի կամ պարենային ապրանքների «կտրվածքով»: Հիմա մենք չենք կարող ասել` ինչի է այստեղ թանկ, այնտեղ էժան: Հասկանալի է, որ ամենը պայմանավորված է տնտեսական մրցակցության մակարդակի հետ. որտեղ մրցակցությունը փոքր է կամ չկա, այնտեղ մատուցվող ծառայությունը կամ ապրանքը` գտնվելով մեկի –երկուսի մենաշնորհի ազդեցության տակ, ինչ գին ասես կարող է սահմանվի»,-արձանագրեց Վարդան Բոստանջյանը: Իսկ այնտեղ, որտեղ կա մրցակցություն` «ավտոմատ» իջնում են գները: Սա, ըստ տնտեսագետի` վերաբերում է տնտեսության բոլոր հատվածներին:

Նմանատիպ նյութեր