211652_close_icon
views-count89220 դիտում article-date 16:51 31-01-2016

Գյումրիում Mercedes-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 31-ին վթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խորենացի փողոցում` «Լուվր» հագուստի սրահի դիմաց, բախվել են Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Ֆրունզե Ասատրյանի վարած Mercedes G55 մակնիշի 22 FR 222 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Արարատ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 VF 390 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի է ենթարկվել կին հետիոտն, 74-ամյա Սուսաննա Զաքարյանը, ով տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետը: Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին նույն վաշտի տեսուչներ Վահագն Էլոյանն ու Սարգիս Աղաջանյանը դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի ոստիկանությունն ու քննչական բաժինը կարողանան աշխատել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիետի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննչներ` հատկապես կարևոր գրոծերով ավագ քննիչ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Mercedes-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել հետիոտնին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր