211652_close_icon
views-count61684 դիտում article-date 09:36 30-01-2016

Կրակոցներ Վանաձոր քաղաքում. բնակարանային գողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ.Լրացված

Այսօր՝ հունվարի 30-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Նշված հասցե են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին տեղում աշխատում են Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ և ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանության փորձ իր ծառայողական պարտականությունները կատարողի նկատմամբ), 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում ենն օպերատիվ հետախուզական և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հանցագործները այլ ելքերով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Էդիկ Հովհաննիսյանին, ով տևական ժամանակ է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մանրամասները՝ քիչ ուշ: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց որ, [color=#EF2929]ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները ,Լոռու մարզային քնչական վարչության հետ իրականացրել են օպերատիվ հետախուզական և քնչական համատեղ գործողություն:Վանաձորի ոստիկանության բաժին են բերման ենթարկել 3 հոգու, ովքեր կասկածվում են նշված հանցանքը կատարելու մեջ: Նրանք են Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ 24 -ամյա Արա Գալստյանը, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ 25 -ամյա Արթուր Սարգսյանը և Լոռու մարձի Կաթնաջուր գյուղի բնակիչ 23 -ամյա Ռադիկ Ռստակյանը: Ոստիկաններն ու քննիչները հայտանբերել են նաև հանցագործության գործիք՝ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակը, որը առգրավվել է քննիչի կողմից: 3-ն էլ ձերբակալվել են:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր