211652_close_icon
views-count2098 դիտում article-date 15:27 26-12-2015

Հարավային Ամերիկայում ջրհեղեղների հետևանքով 150 հազար մարդ է տարհանվել

Ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել Պարագվայում, Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների պատճառով, հաղորդել է BBC-ն: Վերջին օրերին հորդառատ անձրևների հետևանքով կտրուկ բարձրացել է գետերում ջրի մակարդակը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չի հաղորդվում: Պարագվայում, որն ավելի շատ է տուժել, այդ երկրի նախագահ Օրասիո Կարտեսը արտակարգ դրություն է հայտարարել: Տարհանմանը հատկացվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր