211652_close_icon
views-count3360 դիտում article-date 16:01 04-12-2015

Ի՞նչ պատժի արժանացավ 23-ամյա Ռոմանը, ով հղիացրել էր անչափահաս կնոջը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 23-ամյա Ռոման Ռազոյի Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած Գ. Սաֆարյանի հետ և պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 21-22 շաբաթական հղիության շրջանում՝ դիմել է «Արմավիր ԲԿ» կանանց կոնսուլտացիայի բաժանմունք: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Ռոման Ռազոյի Խուդոյանին ճանաչել հանցավոր՝ ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։ ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ռոման Ռազոյի Խուդոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 /երկու/ տարի ժամկետով: Ի դեպ, դատական քննության ժամանակ աղջկա ծնողներն էլ ասել են, որ ինքնակամ են դստերը կնության տվել Ռոմանին:

Նմանատիպ նյութեր