211652_close_icon
views-count56324 դիտում article-date 18:52 30-11-2015

Խոշոր ու «շումախերական» ավտովթար Արարատի մարզում. Երազը կողաշրջվել է, իսկ BMW-ն հայտնվել է պարսպի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՏԼ 044 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի աշխատակիցները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Էդուարդ Շահսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է որ բախման հետևանքով Երազը կողաշրջվել է, իսկ BMW-ն մոտ 20 մետր առաջ է ընթացել և հայտնվել պարսպի վրա: Մենքենաները քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ դարձի բերվեցին և տեղափոխվեցին անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր