211652_close_icon
views-count27759 դիտում article-date 20:08 29-06-2015

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. Երազը կողաշրջվել է, կան վիրավորներ. քիչ անց նույն վայրում բախվել են Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երազ մակնիշի 34 AQ 633 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե հատվածին և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին նշված հատվածով անցնելիս է եղել շտապօգնության բրիգադը և բժիշկները չսպասելով Սևանի հիվանդանոցի բժիշկների ժամանմանը` նրանց տեղափոխել են: Վթարի վայր է ժամանել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են ավոմեքենայի գազի արտահոսքը, այնուհետև դարձի են բերել մեքենան: ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և ուղևորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ հրշեջները, քննիչներն ու ոստիկանները գործողություններ էին կատարում` վթարի վայրում` նշված հատվածում, իրար բախվեցին հետաքրքրասեր 2 քաղաքացիների Mercedes-ները, որոնցից մեկը եղել է 22-ամյա Գառնիկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 32 ՕՍ 490 համարանիշի, մյուսը` 21-ամյա Մհեր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 QM 649 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ և Երազի և Mercedes-ների վթարի պատճառով օպերատիվորեն ժամանել են նաև ԱՊՊԱ գործակալները: *** 30/06/2015 11:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ «Երազ» մակնիշի ավտոմեքենան վարել է Նուբարաշեն Ա-16 թաղամասի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Կոստանյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նույն թաղամասի բնակիչներ, ուղևորներ, 20-ամյա Մետաքսյա Վարդանյանն ու 29-ամյա Շիրազ Վարդանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս քույր ու եղբայր են: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր