211652_close_icon
views-count21110 դիտում article-date 12:00 27-11-2015

Խոշոր հրդեհ Լոռու մարզի Մեծավան գյուղում. հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղում, Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է 2 անասնագոմի տանիք, ինչպես նաև պահեստավորված անասնակեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, իսկ հետո՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գյուղացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, սակայն ամբողջությամբ այրվել է գյուղի բնակիչ Ալեքսան Գրիգորյանին պատկանող մոտ 500 հակ անասնակերը, առաջին անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ, 2-րդ անասնագոմի տանիքը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով վնասվել են նաև այնտեղ կայանված տրակտորի կցորդի 2 անիվները և գյուղի բնակիչ Անուշ Պետրոսյանին պատկանող 200 հակ կուտակված անասնակերը, նրան պատկանող տրակտորի կցորդի 2 անիվները, խորդանոցի և մոտակա ավտոտնակի տանիքները վնասվել են մասամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով ծխահարվել և սատկել են Ա. Գրիգորյանին պատկանող խոզը, հավը և 3 շները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր