211652_close_icon
views-count34160 դիտում article-date 20:36 01-11-2022

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. մի քանի ժամ է, հրշեջները գյուղացիների հետ Գայ գյուղում պայքարում են 3500 հակ անասնակերում առաջացած կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մոտ 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ գյուղացիների հետ Գայ գյուղում պայքարում են խոտի դեզում առաջացած կրակի տարածման դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջները, գյուղացիները գյուղապետի օգնությամբ դեպքի վայր բերված տրակտորով փորձում են մարել կրակը, սակայն հնարավոր չէ, քանի որ կրակը բռնկվել է մոտ 3500 հակ անասնակերում։

Թե ինչն է եղել անասնակերում առաջացած հրդեհի պատճառը, դեռևս պարզ չէ։

Այս պահին աշխատանքները շարունակվում են, սակայն գյուղացին կրել է մի քանի միլիոն դրամի վնաս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր