211652_close_icon
views-count47630 դիտում article-date 09:10 27-11-2015

Առեղծվածային դեպք Երևանում. 21-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. նրան տեղափոխողը հայտարարում է, որ մեղավորը եղել է Ջիպ մակնիշի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը կասկածվում է իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Եսոյանը իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Հ. Զաքարյանը գիտակցության չգալով մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ի վարորդ Ս. Եսոյանը հիվանդանոցում և դեպքի վայրում ոստիկաններին հայտարարում էր, որ ինքը հետիոտնին վրաերթի չի ենթարկել, այլ իր ավտոմեքենային է բախվել ջիպանման ավտոմեքենա, որը մինչ այդ վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ Ջիպի վարորդը դիմել է փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել է Ջիպ մակնիշի ավտոմեքենայի դետալ, որը քննիչի կողմից առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածն աշխատում էր «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ որպես բանվոր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքին մասնակից այլ ավտոմեքենայի մասին Opel-ի վարորդ Մ. Եսոյանի հայտնած տեղեկությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր