84707 դիտում
00:00 16-11-2017
Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, փնտրվում է առեղծվածային 2-րդ մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Եզոյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի AD-620-DA համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն,Երևանի բնակիչ, 59-ամյա Սեյրան Ղարիբյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին Ս. Ղարիբյանը մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քնչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սամվել Քոլարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քնննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ՃՈ տեսուչ Լևոն Զազյանի ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին. «Ճանապարհն ամբողջովին եղել է առանց արտաքին լուսավորության, և միայն վրաերթից որոշ ժամանակ անց լույսերը միացվել են»։
Իսկ վրաերթի ենթարկվածին ճանաչում են որպես շիշ հավաքողի, ով հաճախակի էր օրվա տարբեր ժամերին «կալյասկեն» շշով բարձած ճանապարհով անցուդարձ կատարել և նշվում էր նաև, որ Grandis-ըբախվել է նրա «կալյասկային», իսկ մեկ այլ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենա էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այս տեղեկատվության իսկությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1984 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)