49275 դիտում
09:26 24-11-2015
Մահվան ելքով վրաերթ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի է ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 31-ամյա Իշխան Դավթյանը Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 78 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 76-ամյա Հեղուշ Մարգարյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով մեծահասակ կին էր, տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը վրաերթի ենթարկվածին ավտոմեքենայով թափքի վրա ընկած վիճակում մոտ 25 մետր առաջ է ընթացել, որից հետո վրաերթի ենթարկվածը շպրտվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հետիոտնը փողոցն անցնելիս է հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով:
Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+