106270 դիտում
09:37 22-01-2020
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գառնիկ Վարդանյանը իր վարած Nissan Teana մակնիշի 50 RR 066 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի կամրջի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ով, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ։
Փաստի առթվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչակմն բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով։ Քննիչի հանձնրարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15637 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»