211652_close_icon
views-count23801 դիտում article-date 23:27 18-11-2015

Ավտովթար Լոռռւ մարզում. Opel-ները ճակատ ճակատի բախվել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Ալեքսանդր Կասպարովի վարած Opel Vectra մակնիշի 74 MԼ 777 համարանիշի և Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս 8-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սեդրակ Մոսինյանի վարած Opel Zafira մակնիշի 34 FZ 911 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Ս. Մոսինյանն ու Opel Vectra-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մկրտչյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները ` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Դավիթ Դավթյանը: Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է Opel Vectra-ի վարորդ Ա. Կասպարովը, ով նաև չի ունեցել ԱՊՊԱ կտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր