211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Նոր Գեղիում բախվել են «Kia»-ն և թիվ 43 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը․ վերջինը այնուհետև բախվել է բետոնե էլեկտրասյանը և էլեկտրական հաշվիչների տուփին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4993 դիտում article-date 18:28 20-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Նոր Գեղիում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նվեր Խ․-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ավետիկ Ս․-ի վարած, թիվ 43 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքեները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և էլեկտրական հաշվիչ սարքերի տուփին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ավետիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Ասատրյանը և կրտսեր պարեկ Իշխան Դավթյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությա Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ԳԱԶել»-ը սպասարկում է Աբովյան-Նոր Գեղի թիվ 43 երթուղին։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր