211652_close_icon
views-count28157 դիտում article-date 15:09 17-11-2015

Լոռու մարզի Մեծավան գյուղի քանդվող կամրջի մոտ ստեղծվում է մինի աղբանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հսկայական աշխատանքներ է կատարում իր մարզում՝ լուծելու բնակիչների սոցիալական խնդիրները, ստեղծում է աշխատատեղեր, կազմակերպում ծառատունկեր և Տաշիր քաղաքի ու նրան հարակից գյուղերում լուծում աղբահանության խնդիրը, Մեծավան գյուղի կամուրջը պատուհաս է դարձել բնակիչների ու վարորդների համար, քանի որ բացակայում են ավտանգության երկաթե արգելապատնեշները: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ մեքենան ընկել է գետը: Ինչպես Մեծավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղապետը մտածում է կամրջի կապիտալ վերանորոգման մասին, դրա շրջակայքը վերածվում է մինի աղբանոցի, որտեղ տիրում է գարշահոտությունը: [color=#EF2929]Ինչքան կտևի այդ կամրջի «Ոդիսականը» և տարածքում աղբը երբ կհեռացվի, գյուղացիները չգիտեն: Այս դեպքում էլ նրանց միակ հույսը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր